Tuesday, 23 06 2026
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում

Բագրատյան-Այվազյան լեզվակռիվ՝ «քրտինքով» պատգամավոր դառնալու մասին (տեսանյութ)

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը տրանսպորտային բարեփոխումների մասին կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ մեջբերեց Լոնդոնի փորձը, որտեղ մասնավորեցված է տրանսպորտը: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը քննարկման մասնակիցներին հորդորեց առավել հասցեական ու կոնկրետ խոսել, նաև մտահոգություն հայտնեց, որ ոչ հստակ ձևակերպումները կարող են շփոթեցնել Արմեն Եղիազարյանին, ինչին ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հակադարձեց, որ նա երբեք չի խառնվի, քանի որ շատ պատրաստված մասնագետ է:

Այվազյանը հիշեցրեց, որ երբ Բագրատյանը վարչապետ էր, պարոն Եղիազարյանն ու Մինասյանին էլ այդտեղ էին, ինքն իբրև հանձնաժողովի նախագահ իրենց մոտ մեկ-մեկ գնում էր, մասնակցում նիստերին: Բագրատյանը ռեպլիկի կարգով նշեց. «Եթե հաջողվում էր ներս մտնել»:

ՀԱԿ պատգամավորի արձագանքը դուր չեկավ Այվազյանին, ով ի գիտություն ներկաների՝ ասաց, որ իր քրտինքով, իր ունեցած հեղինակությամբ չորս-հինգ անգամ նույն տարածքից ընտրվել է, դիմելով Եղիազարյանին՝ նա հարցրեց. «Պարոն Եղիազարյան, Լոնդոնում մի քանի անգամ եղած կլինես, չէ՞», ինչին դրական պատասխան հետևեց, Բագրատյանն էլ նշեց, որ ինքը լսել է այդ քաղաքի մասին:

Այվազյանը նշեց. «Հա, գիտեմ, Էդ իմ ժամանակ էր, որ ներս մտնել հնարավոր չէր, հիմա ա որ…», ի պատասխան՝ Բագրատյանն ասաց, որ միշտ էլ անարգել մտել է նիստին:

«Ես վաստակել եմ էդ իրավունքը՝ ի տարբերություն ձեզ, վիճակախաղով չեմ ստացել»,- ասաց Այվազյանը, ՀԱԿ անդամն էլ նկատեց, որ իրենք էլ վիճակախաղով չեն ստացել: «Մենք հիշում ենք, որ ձեզ օգնեցինք, դարձաք պատգամավոր»,- ասաց Բագրատյանը:

«Ճիշտ եք ասում, 22 հոգու մեջ առաջին փուլը միանգամից անցա, հաջորդն էլ՝ 12 հոգու մեջ: Տղամարդ ես ման գալիս, դու էլ գնա…»,- նշեց Այվազյանը:

Նա հավելեց, որ Լոնդոնում լուրջ կարգավորված մեխանիզմ կա, որը չի կարելի համեմատել Երևանի դրության հետ: Հանձնաժողովի նախագահը նաև հիշեց իր՝ քաղաքապետ եղած շրջանը:

«Ես որ Չարենցապետի քաղաքապետն էի, իմիջիայլոց ասեմ ձեզի, քաղաքի ներսի տրանսպորտը ձրի էր, որովհետև էն մնացած եկամուտները որ մենք վարչական բյուջեի մասից հանել էինք առանձին մաս, դրել էինք դրա համար»,- ասաց նա՝ նշելով, որ ասում է ի գիտություն ոմանց:

Նա նաև նշեց, որ բնակարանային նպաստի ծրագիրն էլ առաջինն այդ քաղաքն էր կատարում: Հանձնաժողովի նախագահը պարբերաբար ներկաներին հորդորում էր խոսել հասցեական և ոչ վիրտուալ: Նա նկատեց՝ երկնքում բաներ կառուցելը հեշտ է, կարելի է, ասենք, պալատ կառուցել, բայց ֆունդամենտը չի երևում: Այվազյանը շեշտեց, որ հարցի լուծման մեջ անձնական շահագրգռվածություն չունի: «Գիծ չունեմ, իմիջիայլոց, կարաք մանրակրկիտ նայեք, ոչ էլ օֆշորներում ինչ-որ հաշիվներ ունեմ, էդ էլ կարաք ման գաք: Հիմա նայեք՝ մարշրուտնի տաքսու շոֆերը հարյուր դրամ ավել ա վերցրել, հիսուն դրամ ավել ա վերցրել, գծի տիրո՞ջն ես տուգանում, թե՞ վարորդին»,- հետաքրքրվեց նա, ապա, պատասխանը լսելով, զարմացավ՝ բայց ինչ կապ ունի էդ դեպքում գծի տերը, որն է մեխանիզմը: Այվազյանը նկատեց՝ կա մրցակցություն, այդ թվում և՝ ոչ բարեխիղճ մրցակցություն, ուստի կարող են այս մեխանիզմով հանգիստ մտնել, մի վարորդի «ծանոթով մտցնել» ու ամեն անգամ հինգ դրամ ավել վերցնել ուղևորներից: «Եթե ավտոբուսի վրա խփած ա, որ ձեր ուղևորափոխադրման վարձը հարյուր դրամ ա, եթե ինքն ավել ա վերցնում, պիտի տուգանեք, գծի տերն էստեղ ի՞նչ կապ ունի»,- զարմացավ նա: Այվազյանը նաև մտահոգություն հայտնեց, որ այս մեխանիզմով ոչ թե փորձ է արվում հարցը լուծել, այլ «ոչ պետքական» մարդկանց հանել, թողնել միայն «պետքականներին»: Քննարկումների ավարտին Բագրատյանը կատակով նշեց. «Հազիվ եկել ենք, բախվել ենք ԱԺ-ում ինտելեկտի հետ»: Այվազյանը փորձեց ճշտել՝ հանձնաժողո՞վը նկատի ունեք: «Չգիտեմ՝ դուք ոնց եք ասում, ես մեր հանձնաժողովը շատ ինտելեկտուալ եմ համարում, որովհետև մենք աշխատում ենք, ձև չենք անում: Միասնական միտքն ա լավը, ոչ թե Այվազյանինը կամ որևէ մեկինը, Այվազյանը չի փորձել առանձնանալ որևէ մեկից»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում