«Իմ քայլը» նախաձեռնության շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի տասնյակ մարդ Ֆրանիսայի հրապաակից քայլերթ էր անցկացնում Երևանի փողոցներով: Նրանք անցան Սայաթ-Նովա փողոցով, սակայն անակնկալ սկսեցին վազել դեպի «Հանրային ռադիո»-ի շենք: Նրանք ներխուժեցին շենք, դռներ կոտրելով սկսեցին վազել շենքի ներսում:
Փաշինյանը ներողություն խնդրեց ռադիոյի աշխատակիցներից: Նա դուրս հրավիրեց իր հետ ռադիո ներխուժած որոշ երիտասարդների:








































