Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Սիրիայում ծավալված իրավիճակի առնչությամբ ապրիլի 14-ին Մշտական խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին տեղեկացնում է կազմակերպության կայքը: Նիստը հրավիրվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ:
ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:








































