27 կենդանի է սատկել «Հոբիթ. անսպասելի ճանապարհորդություն» (The Hobbit: An Unexpected Journey) հոլիվուդյան ֆիլմի նկարահանումների ընթացքում: Այս մասին ասվում է The Hollywood Reporter-ի զեկույցում:
Ստացվում է, որ «նկարահանումների ժամանակ ոչ մի կենդանի չի տուժել» նշանաբանը ոչ միշտ է համապատասխանում իրականությանը: Հաղորդվում է, որ անցած տարվա ընթացքում կենդանիներ են տուժել ու սպանվել ոչ միայն վերոնշյալ ֆիլմի, այլև «Պիի կյանքը» (Life of Pi ) կինոնկարի արտադրության ժամանակ: Իսկ ձիարշավի մասին պատմող «Բախտ» (Luck) դրամայի նկարահանումները դադարեցվել են 4 ձիերի սատկելուց հետո:
Զեկույցը մեղադրում է Ամերիկյան մարդասիրական ասոցիացիային կենդանիների նկատմամբ դաժանության դրվագների մասին իմանալու, սակայն ըստ այդմ ոչինչ չձեռնարկելու ու դեպքերը չհետաքննելու, նույնիսկ ֆիլմերի «նկարահանումների ժամանակ ոչ մի կենդանի չի տուժել» պիտակով ապահովելու համար: Ասոցիացիան հերքում է մեղադրանքները:







































