Մոր մահախոսականի շնորհիվ հաջողվել է գտնել նախկին կալանավորին, որը տարիներ շարունակ թաքնվել է արդարադատությունից։
Հինգշաբթի, ապրիլի 12-ին աշխատավայրում ձերբակալվել է Սթիվեն Մայքլ Պերիսը։ 58-ամյա տղամարդն ապրել է ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում՝ կեղծ անուն վերցնելով։
![]()
1980-ին Պերիսն 9 տարվա ազատազրկման էր դատապարտվել թմրանյութեր պահելու և իրացնելու համար։ 19 ամիս անց նա կարողացել է փախչել Օկլահոմայի բանտից։
Պերիսին կարողացել են գտնել միայն մոր մահից հետո, որի մահախոսականում հիշատակվում էր որդին, որը Չավես ազգանվամբ բնակվում էր Տեխասում։ Տղամարդուն գտել են և մատնահետքեր վերցրել։ Պարզվել է՝ դրանք համընկել են բանտից փախած կալանավորի մատնահետքերի հետ։











































