ԱՄՆ պաշտտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի եղել թիրախների շարքում, որոնց հարվածել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք գործողության ընթացքում արևմտյան զինված ուժերը փորձել են ոչնչացնել Ասադին՝ Մեթիսն ընդգծել է, որ թիրախներ ընտրվել են բացառապես «սիրիական ռազմական մեքենայի՝ քիմիական զենք ստեղծելու ունակությունները թուլացնելու» նպատակով։
«Ներկայում այդ թիրախների շարքն ընդլայնելու փորձեր չեն եղել»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավարը։








































