«Միլան»-ի կիսապաշտպան Կական, ով գոլ է խփել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 5-րդ տուրի «Սելթիկ»-ի դեմ հանդիպմանը, հայտնել է, որ ցանկանում է «ռոսսոներիներ»-ի կազմում իր 100-րդ գոլը խփել մինչև Ծննդյան տոները: Ֆուտբոլիստը նշել է նաև, որ կրկին իրեն «Միլան»-ի առաջատար է զգում:
«Ինձ համար շատ կարևոր էր «Միլան»-ի հաղթանակը: Մենք երջանիկ ենք: Արդեն 98 գոլ եմ հեղինակել թիմիս կազմում, ևս երկուսը, հուսով եմ` կխփեմ մինչև Ծննդյան տոները: Մենք, իսկապես, հիանալի խաղ ցուցադրեցինք: «Կատանիա»-ի դեմ խաղում կտեսնենք, արդյոք վերադարձե՞լ ենք ճիշտ ուղու վրա:
Ես ինձ լավ եմ զգում «Միլան»-ում: Ապրում եմ քաղաքում, որտեղ ինձ սիրում են: Դա օգնում է խաղադաշտ դուրս գալ լավ տրամադրությամբ, խաղալ` ժպտալով»,- ասել է Կական:








































