Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը արդեն իսկ խախտված է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը
«Քաղաքացիական այս բողոքի ցույցը լիովին իրավական է, լիովին ժողովրդավարական իր բովանդակությամբ: Բոլոր այն գնահատականները, որ սա լյումպեն է, լյումպենը նրանք են, ովքեր սպասարկում են Սերժ Սարգսյանի իշխանությանը: Հայաստանում ավտորիտարիզմի հաստատման դեմ կա քաղաքացիական շարժում, այստեղ այն մարդիկ են, ովքեր անտարբեր չեն Հայաստանում տեղի ունեցողի նկատմամբ»-նկատեց Սաքունցը::




































