16-րդ դարի ֆլամանադացի գեղանկարիչ Օտտո վան Վեենի կտավը մոռացության է տրվել գրեթե 100 տարի: Կտավը հայտնաբերվել է Այովա նահանգի Դե Մոյնե թանգարանի պահարանում, որտեղ այն հայտնվել է մոտ 100 տարի առաջ:

Տոների նախաշեմին թանգարանի տնօրենը Քաղաքացիական պատերազմների ժամանակաշրջանի դրոշակներ է փնտրել փոքրիկ պահարանում: Փոխարենը նա գտել է ավելի արժեքավոր բան: Դա 4 մլն դոլար արժողությամբ կտավն է, որ մնացել է պահարանի դարակի և հետևի պատի միջև:
Կտավին պատկերված են հունական աստվածներ Ապոլոնը և Վեներան: Փորձագետները պարզել են, որ հեղինակը Օտտո վա Վեենն է:









































