«10-ը տարի հետո Հայաստանում մնալու են միայն թոշակառուները։ Կարեն Կարապետյանը պնդում էր որ տնտեսական աճ է գրանցվել, ու՞ր է այդ տնտեսական աճը», -ասում են Խարբերդում բնակվող մեծահասակները։
Չնայած անգործ են, սակայն տեղյակ են երկրում կատարվող բոլոր իրադարձություններից։ Հայաստանը շատ են սիրում, ասում են որ չեն ուզում հեռանալ, միևնույն ժամանակ մատնացույց են անում այն տները որոնց բնակիչները լքել են թե՛ տունը, թե ՛ Հայաստանը, և ապաստան գտել աշխարհի տարբեր երկրներում։
Խարբերդցիների խոսքով հիմնականում Ռուսաստան են գնում , քանի որ լեզու գիտեն։ Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու մասին չեն ուզում լսել, իսկ Կարեն Կարապետյանից անսպասելիորեն հիասթափվել են։
Մանրամասները ՝ տեսանյությում։











































