2017 թվականի տվյալներով՝ իսպանացի գինեգործները գլխավորել են գինու համաշխարհային արտահանումը՝ 22,8 մլն հեկտալիտր վաճառքի ծավալով:
Միևնույն ժամանակ, անցյալ տարի Իտալիան արտահանել է 21 մլն հեկտալիտր գինի, Ֆրանսիան՝ 15 մլն հեկտալիտր:

Նշվում է, որ գումարային հաշվարկով, Իսպանիայի՝ գինու արտահանումից ստացված տարեկան վաստակը 2 միլիարդ 850 եվրո է կազմել, այն դեպքում, երբ Ֆրանսիան վաստակել է 9 միլիարդ եվրո, Իտալիան՝ 6 միլիարդ:
«Դրա պատճառն այն է, որ Իսպանիան շատ էժան է վաճառում իր արտադրանքը. 1.25 եվրո մեկ լիտրի դիմաց: Իր հերթին՝ Ֆրանսիան, մեկ լիտր գինին վաճառում է 6 եվրոյով, Իտալիան՝ 2,78 եվրոյով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ իսպանական գինու հասանելիությունը չի վնասում դրա վարկանիշին:







































