Իտալիայի խորհրդարանի վերին պալատը, չնայած իշխող կոալիցիայից Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցականների դուրս գալուն, գիշերը առաջին ընթերցմամբ աջակցություն է հայտնել 2014 թվականի համար կառավարության առաջարկած բյուջեի նախագծին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունման օգտին է քվեարկել 171 սենատոր, դեմ՝ 135-ը:
Կոալիցիայից «Առա´ջ, Իտալիա» կուսակցության սենատորների հեռանալու համար առիթ է հանդիսացել գործն ընդդեմ նախկին վարչապետ Բեռլուսկոնիի: Ֆինանսական խարդախությունների մասին գործը սպառնում է նրան զրկել սենատորական լիազորություններից: Բեռլուսկոնիի կարգավիճակի մասին քվեարկությունը Սենատում ծրագրված է այսօր: Այդ առնչությամբ Բեռլուսկոնիի կողմնակիցները մտադիր են Հռոմում բողոքի ցույց անցկացնել:









































