ԱՄՆ–ում, որտեղ ունեն Սիրիայում քիմիական գրոհից տուժածների արյան և մեզի անալիզները, դրանցում նյարդա–կաթվածային ազդեցության թույն և քլոր են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի վրա։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ ԱՄՆ իշխանությունները վստահ են գազային քլորի և նյարդա–կաթվածային ազդեցության թույնի առկայության մեջ, բայց ոչ՝ 100%-ով։

Նշվում է, որ սովորաբար նման անալիզները հավաքում են հիվանդանոցները կամ հետախուզությունը։










































