Wednesday, 01 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Բաղանիսի մոտ Ադրբեջանի դիպուկահարը կրակել է «Սպայկա» ընկերության բեռնատարի վրա

«Սպայկա» ընկերության գյուղացիական համայնքների հետ աշխատանքների համակարգող և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Ադրբեջանի դիպուկահարը Տավուշում կրակել է ընկերության բեռնատարի վրա, վարորդը հրաշքով է ողջ մնացել.

«Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտ ադրբեջանական կողմի դիպուկահարը կրակել է միջազգային բեռնափոխադրում իրականացնող «Սպայկա» ընկերության բեռնատարի` ավելի կոնկրետ հենց վարորդի ուղղությամբ։ Ջարդվել է մեքենայի դիմապակին, բարեբախտաբար վարորդն անվնաս է։

Այս պահին նա շարունակում է իր ընթացքը։ Ուսումնասիրելով նկարը պարզ է դառնում, որ, Աստված մի արասցե, եթե մի 10 սանտիմետր վերև հարվածեր, մենք հիմա զոհ կունենայինք։

Չեմ ցանկանում ավելի մանրամասն բաներ ասել ու հեռու գնացող եզրահանգումներ անել, որպեսզի չմտնեմ ռազմական լրատվության դաշտ, երբ խոսքը մեր թշնամուն է վերաբերում, ուղղակի այսքանը չէի կարող չնշել, որպեսզի ոչ մի ակնթարթ չմոռանանք, թե որքան նենգ է թշնամին, որ նրա համար ոչ մի նշանակություն չունի քաղաքացիական անձի դեմ է պայքարում, թե զինվորականի, պատերազմ է մղում, թե դարանակալ կրակում գյուղացու քրտինքով աճեցրած բերք ու բարիք տեղափոխող մեքենայի վրա։ Ու նաև ոչ մի պարագայում չպետք է մեր զգոնությունը կորցնենք, երբ անցնում ենք նման վտանգավոր տեղամասերով»,-գրել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում