Եգիպտոսի նոր Սահմանադրություն ստեղծող կոլեգիան դադարեցրել է աշխատանքը՝ խորհրդարանի շենքի մոտ անցկացվող ցույցերի պատճառով՝ հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Երկու ցուցարար ձերբակալվել է չարտոնված ցույցերի մասին վերջերս սահմանված օրենքը խախտելու հիման վրա: Նրանք են՝ Մոնա Սեյը և Ահմեդ Հառառը՝ ատամնաբույժ, ով կորցրել էր աչքը 2011թ. Հոսնի Մուբարաքի դեմ ցույցերի ժամանակ:
Ցուցարարները բողոքել են օրենքի դեմ, որը նախատեսում է զինված ուժերին որոշակի դեպքերում թույլ տալ դատել քաղաքացիներին:










































