Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Վարչապետի անունը հայտնի է, բայց գլխավոր հարցը դեռ չունի պատասխան

ՀՀԿ գործկոմի նիստից հետո Հայաստանում կա զգացում կամ մտայնություն, որ գլխավոր հարցի պատասխանն ի վերջո տրվեց, և պարզ է, թե ով է լինելու վարչապետը, արդեն պաշտոնապես: Ըստ այդմ՝ մնում է, որ դրան դեմ լինողները ավելի թեժացնեն պայքարը Սարգսյանի վարչապետության դեմ, իսկ կողմ լինողները ավելի ուժգնացնեն Սարգսյանի գովաբանությունը:

Մինչդեռ Հայաստանի պարագայում գլխավոր հարցը մնում է անպատասխան նույնիսկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ու արդեն տարիներ շարունակ, և գուցե պարզ էլ չէ, թե երբ կլինի այդ հարցի պատասխանը: Մինչդեռ հենց դրանից է կախված այն, թե երբ կլինեն Հայաստանի համակարգային ռեֆորմներ: Իսկ հարցը այն է, թե ով է վճարելու ռեֆորմների գինը:

Խոշոր հաշվով՝ ռեֆորմների իրականացման մասին հայտարարությունները հեքիաթ են ոչ միայն այն պատճառով, որ կոռումպացված համակարգը չունի փոխվելու քաղաքական կամք: Կամքի առկայության դեպքում անգամ անհրաժեշտ է փող, որով կվճարվի ռեֆորմացիայի գինը: Մեծ հաշվով՝ ռեֆորմը, եթե փոքր-ինչ կոպիտ բնորոշենք իրավիճակը, կոռուպցիոն համակարգի, այսպես ասած, վաճառքն է օրենքին՝ պարզապես առանց քրեական պատասխանատվության: Քրեական պատասխանատվությունը մյուս տարբերակն է, բայց դա գործում է այն դեպքում, երբ տեղի է ունենում հեղափոխություն և արմատական իշխանափոխություն:

Մենք խոսում ենք այն տարբերակի մասին, երբ ռեֆորմները իրականացնում է իշխանությունը, քանի որ արմատական իշխանափոխության հնարավորությունն ու նախադրյալները ակնհայտորեն սուղ են, իրատեսականությունը՝ գրեթե զրոյական: Իսկ իշխանությունը չի գնա քրեական պատասխանատվության տարբերակի գերակայության ճանապարհով, քանի որ այստեղ արդեն առաջանում է ներհամակարգային համերաշխության խնդիր:

Այդպիսով, առավել իրատեսական տարբերակ մնում է փողով կոռուպցիան գնելը կամ դրա մի զգալի մասը՝ այդպիսով ապակոռումպացնելով համակարգի գերակշիռ մասը: Բայց ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում չկա իշխանական սուբյեկտ, որն ունակ է դա անել, որն ունի այդքան փող: Առավել ևս՝ դրան ունակ չէ Սերժ Սարգսյանը, որն առաջնային պատասխանատվության սուբյեկտն է: Մյուսների հետ պայմանավորվելու նրա փորձերը խոշոր հաշվով ավարտվում են ապարդյուն, քանի որ Սարգսյանը չի ցանկանում փողի դիմաց տալ համարժեք իշխանություն, իսկ փող ունեցող սուբյեկտներն էլ չեն ցանկանում առանց համարժեք իշխանության տալ այնքան փող, որը Սարգսյանին թույլ կտա վճարել իր անունից իրականացվելիք ռեֆորմների գինը: Արևմուտքն ու Ռուսաստանը տարբեր պատճառներով և նկատառումներով, բայց կարծես թե հավասարապես մտադիր չեն վճարել այդ գինը:

Հարցը մնում է բաց, որքան էլ հստակ և որոշակի է վարչապետի հարցը: Հետևաբար Հայաստանում բաց է մնում ռեֆորմի հեռանկարը, թեև իշխանությունն ակնհայտորեն զգում է դրա անհրաժեշտությունը՝ իր իսկ անվտանգությունից ելնելով: Կոնսենսուսային որոշումն էլ չի ստացվում այդ մասով, քանի որ համակարգը քիչ թե շատ կոնսենսուսի է եկել զուտ ռազմական անվտանգության գնի հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում