Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր սաների խաղը` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Բազել»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք` լոնդոնյան ակումբը պարտություն կրեց, բայց մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեց` «Ստյաուա»-«Շալկե» խաղում գրանցված ոչ-ոքիի շնորհիվ:
«Մենք արժանի էինք այս պարտությանը: Միակ դրական պահը խմբի մյուս թիմերի զուգահեռ հանդիպման արդյունքն է, որի շնորհիվ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցինք:
Մենք դեռ կարող ենք խմբում առաջին տեղը զբաղեցնել, եթե հաջող անցկացնենք հերթական հանդիպումը: Կարծում եմ` այս անգամ մենք թանկ վճարեցինք ազգային թիմերում հանդես գալու պատճառով ֆուտբոլիստների բացակայության համար»,- ասել է Մոուրինյոն:








































