ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դումայում քիմիական գրոհի պատասխանատվությունը դրել է Սիրիայի և Ռուսաստանի վրա։ Այս մասին հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը։
Թրամփը գտնում է, որ Սիրիան և Ռուսաստանը պատասխանատվություն են կրում այդ գրոհի համար, –ասել է նա մամլո ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով՝ այժմ ԱՄՆ–ում շարունակում են դիտարկել Սիրիայի Արաբական Հանրապետության նկատմամբ իրականացվելիք գործողությունների տարբերակները, սակայն վերջնական որոշումը դեռևս կայացված չէ։







































