Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստակամություն է հայտնել միանալ Սիրիայի կառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններին՝ առանց բրիտանական խորհրդարանի հավանությունը ստանալու։
Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է BBC լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է կանխել քիմիական գրոհի կրկնությունը, որը տեղի էր ունեցել սիրիական Դումայում։









































