Այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցն ուղղված էր արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանին:
«Որքանո՞վ ենք մենք այսօր պատրաստ վերարժևորել և վերանայել անձնական տվյալների պաշտպանության այն համակարգը, որ գոյություն ունի մեր երկրում՝ հաշվի առնելով նաև գլոբալ տենդենցները»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Նա նկատեց, որ անձնական տվյալների համախումբը նաև ազգային անվտանգության հարց է, և առաջարկեց. «Տեխնիկական-տեխնոլոգիական լուծումներին զուգահեռ ունենալ նաև քաղաքական արտահայտում այս անվտանգային նոր մարտահրավերներին, մասնավորապես ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի ռազմավարության լրամշակման շրջանակներում»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































