Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
Այժմ քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը:
«Իշխանությունը կարողացավ նրբորեն ապակողմնորոշել ընդդիմությանը իր «4+4+4» ֆորմատով: Հասկացանք, որ ռեյտինգայինը ռեյտինգային չէր, այլ մեծամասնական էր՝ կայուն մեծամասնություն ապահովելու համար:
Լավ, դա հասկացանք, բայց ինչո՞վ էր պայմանավորված Ձեր բացասական վերաբերմունքը «Ծառուկյան» խմբակցության ցիվիլ մոտեցումներին»,- ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































