Ամերիկացի սկանդալային երգչուհի Լեդի Գագան գնում է համաշխարհային աստղերի հետքերով:
Երգչուհուն բազմիցս քննադատել են Մադոննային նմանակելու համար, իսկ այժմ աստղին համեմատում են փոփի արքայադուստր Բրիթնի Սփիրսի հետ:
Ամեն ինչի պատճառը Լեդի Գագան է՝ նրա սպիտակ խոպոպները և գլամուրային ոճի հագուստը:
Ավելին, անցած կիրակի երգչուհին հայտնվել է կիսաթափանցիկ nude գույնի բոդիով՝ որի վրա փայլեր են կարված եղել: Նմանատիպ հագուստ երկրպագուներն արդեն տեսել են Բրիթնի Սփիրսի տեսահոլովակում:








































