Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Արաբին խոստացել է կազմակերպությունում Սիրիայի տեղը հանձնել Սիրիայի հեղափոխականների և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիային, հաղորդում է Sky News-ը:
Արաբիի խոսքերով՝ համապատասխան որոշումը կայացվել է Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ Ջերբայի հետ հանդիպումից հետո:
Արաբին հաստատել է, որ շուտով կոալիցիան ԱՊԼ-ի լիիրավ անդամը կդառնա:
Կազմակերպությունում Սիրիայի անդամակցությունը 2011-ից սառեցված է:








































