Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հույս ունի Վիլնյուսում նոյեմբերի 29-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ նախագահ Վիկտոր Յանուկովիչի մասնակությամբ ԵՄ-ի հետ համատեղ խորհրդակցություններ անցկացնել: Նա ասել է, որ երկրի ղեկավարն Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրի:
«Հուսով եմ, որ մեր նախագահը Վիլնյուսում կբարձրացնի այդպիսի խորհրդակցությունների անցկացման հարցը»,- նշել է պաշտոնյան:
Նա հիշեցրել է, որ նախկինում Ռուսաստանի, Եվրոպայի և Ուկրաինայի միջև համատեղ բանակցություններ անցկացնելու առաջարկություն է եղել, սակայն այդ առաջարկն իրենից վերջնագիր չի ներկայացրել:
Վարչապետի խոսքերով՝ եթե այդպիսի հանդիպում տեղի ունենա, ապա համաձայնագրի ստորագրման հարցը կարող է բարձրացվել արդեն 2014 թ. կայանալիք գագաթնաժողովում:








































