Բրիտանական ռազմական ուժերը Կիպրոսում գտնվում են բարձր ռազմական պատրաստվածության վիճակում։ liveuamap կայքը հաղորդում է «Աքրոտիրի» ռազմաբազայի շրջանում բրիտանական ավիացիայի անսովոր ակտիվության մասին։ Կիպրոսում տեղակայվում են Typhoon կործանիչները և Tornado ռեակտիվ ռմբակոծիչները։
![]()
Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի զինվորականները պատրաստվում են հարված հասցնել Սիրիային՝ ի պատասխան Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման։ Որոշ ԶԼՄ–ներ նշում են, որ Արևմուտքի երկրները կարող են հարված հասցնել առաջիկա 24 ժամերի ընթացքում։
![]()









































