Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն անհնար է անվանել «եվրոպական գերպետության» ստեղծումը, սակայն ընդգծել է Եվրամիության շրջանակներում միասնականության պահպանման կարևորությունը։
Ես չեմ հավատում մեկ եվրոպական ազգությանը կամ ինչ որ եվրոպական գերպետության ստեղծմանը։ Ես աշխատում եմ իրատես մնալ քաղաքականության մեջ, և միևնույն ժամանակ կարևորում եմ հնարավորին հասնելը ,– հայտարարել է Տուսկը՝ ելույթ ունենալով Դուբլինի Համալսարանական քոլեջում։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 29-ին Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը։ Ավելի վաղ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Բրեքսիթի մասին բանակցությունների երկրորդ փուլը միասնականության փորձություն կդառնա ԵՄ–ում մնացող մյուս 27 երկրների համար։









































