Նախկին «Միսս Տիեզերք» տիտղոսակիր Ալիսիա Մաչադոն մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեռական ոտնձգությունների մեջ՝ գրում է Daily Mail-ը:

Ալիսիան պատմել է, որ դա տեղի է ունեցել 1996թ.՝ մրցույթում իր հաղթանակից հետո: Այդ ժամանակ Թրամփը գեղեցկության մրցույթի անցկացման իրավունքն էր ձեռք բերել:

Մաչադոն պնդում է, որ ԱՄՆ ներկա նախագահը այն ժամանակ մի քանի անգամ առաջարկել է իր հետ սեքսով զբաղվել: «Ես երբեք նրա հետ չեմ քնել, սակայն շատ լավ գիտեմ նրան որպես մարդու: Ինձ թվում է՝ դա ավելի վատ է»,- ասել է Ալիսիան:










































