Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
«ՀՀ-ում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը մշակել է «ՀՀ զարգացման ռազմավարություն-2030» ծրագիրը»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը՝ հավելելով, որ կառավարությանն աջակցելու համար պե՞տք է արդյոք, որ այն կոչվի ռազմավարական կենտրոն:
Պատգամավորի խոսքով՝ այդ կենտրոնում աշխատող մարդիկ բարձր աշխատավարձեր են ստանում:
Ինչպես նշեց պատգամավորը՝ այդ ռազմավարական կենտրոնի գործադիր տնօրենը հույս չունի, որ 2021 թվականին իրականացված են լինելու դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ բարձրացված՝ գիտելիքահեն տնտեսության խնդիրները:
«2017-ին այս կառավարությունը խոստանում էր, որ 7,500-ից ավելի աշխատատեղ ենք ունենալու, տաարեվերջը փակվեց 4,350 աշխատատեղերով»,- ասաց նա՝ հորդորելով կառավարությանը հրաժարականի հետ մեկ-մեկ իրականություն մատուցել հանրությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































