Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա

980 հազար աղքատ՝ 2012-ին. ԱՎԾ նոր զեկույցը

2012-ին արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում նախորդող տարվա՝ 2011-ի համեմատ: Այս մասին ասվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2013» զեկույցում:

Այսպես, 2012-ին աղքատության մակարդակը կազմել է 32.4%, ինչը 7.4%-ով ցածր է 2011թ. ցուցանիշից (35.0%): 2011-ի համեմատ նվազել է նաև շատ աղքատների ու ծայրահեղ աղքատների թիվը: Եթե 2011-ին շատ աղքատ էր բնակչության 19.9%-ը, ապա 2012-ին շատ աղքատ է եղել 13.5%-ը: Ծայրահեղ աղքատների կշիռը ընդհանուր բնակչության մեջ 2011-ին եղել է 3.7%, իսկ 2012-ին՝ 2.8%:

Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից: 2012-ին աղքատության վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ աղքատության գծերն, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են համապատասխանաբար` 37,044 դրամ (կամ 92.2 ԱՄՆ դոլար), 30,547 դրամ (կամ 76.0 ԱՄՆ դոլար) և 21,732 դրամ (կամ 54.1 ԱՄՆ դոլար): Այսինքն՝ այն չափահաս մարդը, ում ամսական եկամուտը գերազանցել է 37 հազար 44 դրամը, համարվել է ոչ աղքատ: Իսկ թե ինչքանով է 50 հազար ամսական եկամուտ ունեցող մարդը ի վիճակի բավարարել իր նվազագույն սպառողական պահանջները, կանդրադառնանք առաջիկայում:

Չնայած 2012-ին 2011-ի նկատմամբ աղքատության մակարդակը նվազել է, սակայն 2008-ի համեմատ թե՛ աղքատության մակարդակը, թե՛ դրա խորությունն ու սրությունը (ծայրահեղ աղքատների ու շատ աղքատների թիվը) դեռևս գերազանցում են 2008-ի ցուցանիշները: Այսպես, 2012-ին 2008-ի նկատմամբ ավելացել է ծայրահեղ աղքատության մակարդակը` 1.8 անգամ (կամ 1.2 տոկոսային կետով), շատ աղքատների մակարդակը` 7.1%-ով (կամ 0.9 տոկոսային կետով), իսկ ընդհանուր աղքատության մակարդակը` 17.4%-ով (կամ 4.8 տոկոսային կետով): 2012-ին աղքատության խորությունը գնահատվել է 5.6%` 2008-ի 5.1%-ի համեմատ (աճը 9.8% կամ 0.5 տոկոսային կետով), իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.6%` 2008թ. 1.4%-ի համեմատ (աճը 14.3% կամ 0.2 տոկոսային կետով):

Աղքատության խորության 5.6% գնահատականը ցույց է տալիս, որ եթե երկիրը հնարավորություն ունենար յուրաքանչյուր անհատի հաշվով (և աղքատ, և ոչ աղքատ) հավաքագրելու (մոբիլիզացնելու) աղքատության գծի 5.6%-ին համարժեք ռեսուրսներ, և եթե այդ ռեսուրսները հատկացվեին աղքատներին, ապա աղքատությունը տեսականորեն կվերանար` ենթադրելով, որ աղքատներին ուղղված աջակցությունն ամբողջությամբ հատկացվում է աղքատներին: Եթե աղքատության խորությունը հաշվարկվում է միայն աղքատ բնակչության հաշվով, ապա այն ցույց է տալիս աղքատության պակասուրդը, այսինքն` թե որքանով է աղքատների միջին եկամուտը (կամ սպառումը) ցածր աղքատության գծից: Աղքատության սրությունն արտացոլում է աղքատների միջև եղած անհավասարությունը, որն արտացոլում է այն փաստը, որ որոշ աղքատների սպառումը շատ է հեռու աղքատության գծից, իսկ որոշ աղքատներինը` շատ մոտ:

Բացարձակ թվով ցուցանիշները հետևյալն են. 2012-ին աղքատների թվաքանակը կազմել է մոտ 980 հազար (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), շատ աղքատների թվաքանակը` 408 հազար մարդ, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 85 հազար:

Աղքատությունը 2012-ին շատ չի տարբերվում ըստ քաղաքային (32.5%) և գյուղական բնակավայրերի (32.1%): Երկրում աղքատության մակարդակն ըստ տարածաշրջանների ամենացածրն է մայրաքաղաք Երևանում (25.6%):

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում