Մենք բազմիցս ասել ենք, որ նման պայմաններում ճիշտ կլինի, որ վարչապետի պաշտոնում առաջադրվի Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Վաղը կլինի կուսակցության գործադիր մարմնի նիստ, մենք կքննարկենք այդ առաջարկը՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացնելու վերաբերյալ: Էթիկայի և կոռեկտության կանոններից ելնելով՝ չեմ ուզում գնահատականներ հնչեցնել, բայց կարծում եմ, որ որևէ մեկի համար դժվար չէ կանխորոշել, թե ինչ պետք է լինի»,- նշեց նա:








































