Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նշեց. «Այս համաձայնագրով Եվրոպան խնդիրներ է դրել, որ ինքը իր ներսում չի կարողանում հաղթահարել: Ի՞նչ եք կարծում՝ եթե Եվրոպան տեխնոլոգիական առումով որդեգրել է մի քաղաքականություն, մենք ռիսկեր չե՞նք ունենալու, որ ժամանակային առումով չկարողանանք մեր ռեակտորը գործարկել, բայց նաև պարտադրված լինենք, քանի որ վավերացնելու ենք: Ի՞նչ քաղաքական ռիսկեր կան»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































