Իսրայելի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Իտալիայի 60 մարտական ինքնաթիռներ մասնակցում են Իսրայելի պատմության մեջ խոշորագույն ավիազորավարժություններին, որոնք կանցկացվեն երկրի հարավում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, զորավարժությունները ստացել է «Կապույտ դրոշ» անվանումը:
Զորավարժանքներին կմասնակցեն Իսրայելի ռազմաօդային ուժերի յոթ մարտական էսկադրիլիա և մեկական էսկադրիլիա ԱՄՆ-ից, Իտալիայից, Հունաստանից: Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը նշել է, որ ի սկզբանե Նեգև անապատում անցկացվող զորավարժություններին պետք է միանային նաև Լեհաստանի ռազմաօդային ուժերը: Սակայն լեհերը հրաժարվել են մասնակցությունից բյուջեի հետ կապված բարդությունների պատճառով:
Զորավարժանքները պլանային են և կապված չեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Օդաչուները մշակում են հակաօդային պաշտպանության միջոցներից հեռանալու տեխնիկան: Մշակվում է նաև պայմանական հակառակորդի ռադարներին, ռազմաբազաներին համատեղ ավիահարվածներ հասցնելու տեխնիկան:
Զորավարժանքների ընթացքում առաջին անգամ կկիրառվի ռազմաօդային ուժերի և ցամաքային ստորաբաժանումների միջև կոորդինացման տեղեկատվական նորագույն համակարգ:








































