Ազգային ժողովի դիմաց ակցիա կազմակերպելու և ճանապարհի երթևեկելի մասը փակելու համար Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկվել «Հակահարված» նախաձեռնության երկու անդամներ՝ Հերբերտ Գևորգյանը և Արտակ Գևորգյանը: Վերջիններս փողոցը փակել են xeржик суй գրությամբ պաստառով, ինչից հետո ժամանել են ոստիկանության աշխատակիցները և նրանց բերման ենթարկել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ կատարվածը վարչական իրավախախտում է՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ օրինական պահանջին չենթարկվելը: Արձանագրությունը կազմելուց հետո տղաները կգնան տուն:
Տեսանյութը՝ Epress.am-ի









































