Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Արմեն Սարգսյանը կարևորել է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնությունն ունի առանցքային դերակատարում: Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

«Բոլոր տարածաշրջանային հակամարտություններն ի վերջո կարգավորվում են, դրանք միանգամայն հաղթահարելի են: Պատմությունը ականատես է եղել ոչ պակաս դաժան և դրամատիկ հակամարտությունների:

Արդեն ավելի քան 25 տարի այս հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ կարգավորման այն սկզբունքների ու տարրերի հիման վրա, որոնք առաջարկել են համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան: Ռուսաստանն՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, առանցքային դերակատարություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ընդգծել է նա:

Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ 23 տարի առաջ Արցախում եռակողմ հաշտեցում հնարավոր եղավ հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ: «Մենք բարձր ենք գնահատում այդ միջնորդական ջանքերը՝ հասնելու խնդրի խաղաղ քաղաքական կարգավորմանը: Ակնհայտ է, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է քաղաքական կամք՝ հասնելու խաղաղության ու համաձայնության: Իր կողմից Հայաստանն անում է ամեն բան խաղաղության հասնելու համար և ակնկալում է, որ ադրբեջանական կողմը վարվի նույն կերպ»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում