Thursday, 11 06 2026
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում

Մաքսային միության դեսպանը՝ Վիլնյուսում

Եվրամիությունը պաշտոնապես տեղեկություն է տարածել, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է նոյեմբերի 29-ին տեղի ունենալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին: Այդ մասնակցության հարցը մինչ օրս որոշակի չէր և գուցե կարելի է այլևս համարել այդպիսին, թեև, իհարկե, պաշտոնական Երևանից այդպես էլ դեռևս որևէ հստակություն չկա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրողների հարցերին ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը հայտարարել էր, որ մասնակցության մակարդակի մասին որոշում կա, սակայն կհրապարակվի՝ երբ ժամանակը գա: Թե ինչու է պաշտոնական Երևանը նման խորհրդավորություն ստեղծում Վիլնյուսի շուրջ՝ պարզ չէ: Միգուցե այն պատճառով, որ ըստ էության վիլնյուսյան գագաթնաժողովը Հայաստանի համար ոչ մի բան չի խոստանում, և խորհրդավորությունը ստեղծվում է չեղած տեղից ինչ-որ ինտրիգ հասունացնելու համար:

Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ գագաթնաժողովին մասնակցելու է նաև Ալիևը: Հավանաբար Ադրբեջանից հետ չմնալու համար Սարգսյանը որոշել է ինքն էլ մասնակցել, թեև Վիլնյուսի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում Հայաստանի մասին ոչինչ չկար, իսկ ահա Ադրբեջանին ուղղված ռևերանսներ կային: Համենայնդեպս՝ նախագծում էր այդպես, իսկ վերջնական տեսքը պարզ կլինի Վիլնյուսում:

Պետք չէ բացառել նաև, որ, այնուհանդերձ, Հայաստանին ինչ-որ տեղ հատկացնեն հռչակագրում, որպեսզի դրա տակ դրվի նաև Սերժ Սարգսյանի ստորագրությունը, կամ Հայաստանի հետ ինչ-որ առանձին բան ստորագրեն:

Ըստ տեղեկությունների՝ Եվրամիությունն ու Հայաստանը նման մի փաստաթղթի վրա աշխատել են, սակայն տեղեկություններ կային նաև, որ համաձայնության չեն գալիս բովանդակության շուրջ և մինչև Վիլնյուս երևի թե չեն էլ հասցնի: Սերժ Սարգսյանը մեկնում է, և հարց է ծագում՝ հասցրե՞լ են արդյոք համաձայնեցնել ինչ-որ փաստաթուղթ: Ներկայումս սա է Վիլնյուսի հետ կապված ինտրիգը, թեև, իհարկե, խոշոր առումով դեռևս պահպանվում է Ուկրաինայի հարցը, ինչը, անկասկած, կախված է նրանից, թե ինչպես կընթանան այդ երկրում քաղաքացիների բողոքի ակցիաները: Չի բացառվում, որ ի վերջո՝ առաջիկա երեք օրերի ընթացքոմ Ուկրաինայի իշխանություններին նրանք ստիպեն վերանայել որոշումը և Վիլնյուսում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Սա, իհարկե, լիովին կփոխի պատկերը:

Սակայն, այնուամենայնիվ, Հայաստանի մասով էականն այն է, թե ինչ կստորագրվի Հայաստան-Եվրամիություն ֆորմատում: Եթե ստորագրվելիքը լինելու է ընդամենը մտադրությունների մասին ինչ-որ հուշագիր՝ առանց առարկայական հարցերի և դրանց վերաբերյալ պատասխանատվության հստակ շեշտադրումների, ապա այդ փաստաթուղթը կարելի է վստահաբար որակել փաստաթուղթ ոչնչի մասին և ինքնանպատակ ինչ-որ բան. այդ դեպքում շատ ավելի լավ է ոչինչ չստորագրել և չխաբել հասարակությանը, և իշխանությանն էլ չտալ հասարակությանը խաբելու առիթ և հնարավորություններ:

Սա է հարցերի հարցը Վիլնյուսում: Սակայն այստեղ, իհարկե, առարկայական որևէ բանի հեռանկարը մշուշոտ է, քանի որ արդեն իսկ հստակ է դառնում Հայաստան Պուտինի այցի հեռանկարը, ինչը նշանակում է, որ Վիլնյուսում Սերժ Սարգսյանն իրեն «խելոք» է պահելու կամ այլ կերպ ասած՝ պահելու է իրեն Մաքսային միության շահերի շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում