2017-ին 100 755 ապաստան սատանալու հայցադիմում է ներկայացվել Ֆրանսիայի փախստականների և անհայրենիքների պաշտպանության գրասենյակ (OFPRA)։ Այս մասին հաղորդումէ AFP-ն՝ վկայակոչելով գերատեսչության ամենամյա հաշվետվությունը։ OFPRA-ի տնօրեն Պասկալ Բրիսի խոսքով՝ 100 հազար խորհրդանշական շեմը հաղթահարված է, սակայն 2017-ին ապաստան հայցողների զանգվածային հոսք առանձնապես չի գրանցվել։
Անցյալ տարվա համեմատ՝ 17․5 տոկոս աճ է գրանցվել, հիմնականում Ալբանիայից ապաստան հայցողների հաշվին։ Միայն այդ երկրի քաղաքացիները 12131 հայցադիմում են ներկայացրել։
Գրեթե կրկնակի նվազել է Աֆղանստանից ապաստան հայցողների թիվը (6671): 6000-ից մի փոքր պակաս փախստականներ Ֆրանսիա են ժամանել Սիրիայից, այդքան էլ՝ Հայիթիից։ Հինգերորդ տեղում են Սուդանից Ֆրանսիայում ապաստան հայցողները, դրան հետևում են Կոտ դ’Իվուարը, Գվինեան և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը։









































