YouTube վիդեհոսթինգի Whatever նախաձեռնողական էջի հեղինակները Thread Society կազմակերպության աջակցությամբ Նյու Յորքի փողոցներում մուրացկանությամբ զբաղվող տղամարդուն կյանք են վերադարձրել:
Նրանք ծանոթացել են տղամարդու պատմությանը. նա տարիներ առաջ Նյու Յորք էր եկել Չեխիայից՝ աշխատանք գտնելու նպատակով: Նրան թալանել էին: Յարոսլավը դիմել էր Չեխիայի հյուպատոսարան, սակայն նրան ասել էին, որ միայն կարող են օգնել անձնագրի տրամադրման հարցով: Տղամարդը, սակայն, ոչ մի միջոց չի ունեցել վերադառնալու համար:
Երիտասարդները նրան տարել են գեղեցկության սրահ, փոխել հագուստը, սափրել, կերակրել, որից հետո նրան տարել են Քենեդու անվան օդանավակայան և ուղարկել տուն, որտեղ նա թողել էր իր ընտանիքը: Նա երկու երեխա ունի՝ տղա և աղջիկ:
Տղամարդուն կյանքի բնականոն հուն վերադարձնելը նախաձեռնողական խմբին արժեցել է 3000 դոլար:











































