Ճապոնացի գիտնականները մշակում են ռոբոտ, որը կարող է քննություններ հանձնել՝ գրում է The Telegraph-ը: Ռոբոտի ստեղծումը Ինֆորմատիկայի ազգային ինստիտուտի և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների (դրանց շարքում են Fujitsu-ն ու IBM-ը) համատեղ նախագիծն է:
Փորձագետների նպատակն այն է, որ ռոբոտը բարեհաջող հանձնի Տոկիոյի համալսարանի (Todai) ընդունելության քննությունները, որոնք հայտնի են բարդությամբ: Նախագիծը ստացել է Todai Robot Project անվանումը:
Վերջերս ռոբոտն առաջին մաթեմատիկական թեստերն է անցկացրել՝ ճիշտ պատասխանելով 10 հարցից 4-ին: Սպասվում է, որ մինչև 2021 թվականը ռոբոտը կկարողանա ընդունվելու համար բավարար միավորներ հավաքել:










































