Ապրիլի 6-ի գիշերը թուրինյան Սետիմո Տորինեզե համայնքում 30-ամյա տղամարդը մեքենայով մոտեցել է պարեկային ծառայության մեքենային և 2 ամգամ կրակել նրա վրա դատարկ փամփուշտներով, ինչից հետո փորձել է փախչել ոստիկաններից: Այս մասին հայտնում է cripo.com.ua-ը:
Փախուստի ժամանակ բելառուսը ևս մի քանի անգամ կրակել է, ինչից հետո ոստիկանները կրակել են նրա մեքենայի անվադողերին: Շուտով տղամարդուն ձերբակալել են:
Նրա մեքենայում զենքի և փամփուշտների հետ միասին գրություն են գտել, որում բելառուսը ներողություն է խնդրում ոստիկանության աշխատակիցներից և խոստովանում, որ ցանկանում է մեռնել: Նշվում է, որ տղամարդը գտնվում է խորը դեպրեսիայի մեջ:









































