Tuesday, 30 06 2026
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն

Առողջապահական տեսչական մարմինը դեղատնային այցերի ընթացքում հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարտի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են դեղատնային այցեր: Շրջայցերի նպատակն է եղել տեղում ծանոթանալ դեղատների աշխատակիցների իրազեկվածության մակարդակին՝ ՀՀ կառավարության 2017թ․ նոյեմբերի 9-ի թիվ 1402-Ն որոշմամբ կարգավորվող դեղատոմսերի գրման և դեղերի բաց թողնման կարգի վերաբերյալ, ինչպես նաև կատարել լրացուցիչ իրազեկման աշխատանքներ և արձանագրել նշված կարգի խախտումների դեպքերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նշված ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կատարվել են 481 դեղատնային այցեր։ Արձանագրվել են առանց դեղատոմս պահանջելու դեղատոմսով դուրս գրվող դեղերի՝ մասնավորապես հակավարակային դեղերի բաց թողնման 57 դեպք, որից 35-ը՝ Երևանում և Կոտայքի մարզում, 3-ը՝ Լուռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում, 11-ը՝ Արարատի և Արմավիրի մարզերում, 5-ը՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, իսկ 3-ը Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում։

Դեղատնային այցերի ընթացքում բացահայտվել են բժիշկների կողմից դեղատոմսերի գրման և դեղատան աշխատակիցների կողմից դեղեր բաց թողնելու կարգի խախտումներ և թերություններ: Մասնավորապես եղել են դեպքեր, երբ դեղատուն է ներկայացվել դեղատոմսի միայն մեկ օրինակ, սակայն սահմանված կարգի համաձայն (http://moh.am/#1/612 ) նախատեսվում է երկու օրինակ, որից մեկը պետք է պահվի դեղատանը, մյուսը՝ պացիենտի մոտ: Առանձին դեպքերում դեղագետը հրաժարվել է դեղը բաց թողնել դեղատոմսում կնիքի բացակայության պատճառով, սակայն դեղատոմսի վրա ոչ բժշկի, և ոչ էլ բուժհաստատության կնիքը պարտադիր չեն. դեղատոմսը հաստատվում է բուժող բժշկի (թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեպքում նաև բուժհաստատության տնօրենի կամ տնօրենի տեղակալի) ստորագրությամբ։ Դեղատոմսերում բացակայել են բժշկի անուն-ազգանունը (կամ գրված է եղել անընթեռնելի ձեռագրով) և ստորագրությունը․ բուժող բժշկի անուն-ազգանունը (գրված ընթեռնելի ձեռագրով կամ տպագիր) և ստորագրությունը դեղատոմսի վրա պարտադիր են:

Շրջայցերի ընթացքում հայտնաբերվել են դեղատոմսեր, որտեղ լրացված չեն եղել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի համարը, սակայն բժիշկը պարտավոր է դեղատոմսի վրա լրացնել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի կամ բուժմանը վերաբերող այլ փաստաթղթի (հիվանդության պատմագիր, ամփոփաթերթ և այլն) համարը։ Գրանցվել են դեպքեր, երբ դեղը գրված է եղել առևտրային անվանմամբ, սակայն ըստ սահմանված կարգի՝ բժիշկը պարտավոր է դեղատոմսը գրել դեղի համընդհանուր անվանումով, իսկ առևտրային անվանումով գրելու դեպքում դեղատոմսին պետք է կցել առանձին պատճառաբանված հիմնավորում: Հավելենք նաև, որ վերոնշյալ թերություններով և առհասարակ սահմանված կարգին չհամապատասխանող դեղատոմսերի հիման վրա դեղատան աշխատակցի կողմից չպետք է բաց թողնվեն դեղեր:

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմինը բժիշկներին, դեղագետներին, դեղագործներին և հատկապես խոշոր դեղատնային ցանցերի, ինչպես նաև բուժհաստատությունների տնօրեններին հորդորում է պահպանել օրենքով սահմանված կարգը՝ վերոնշյալ թերություններն ու խախտումները բացառելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում