Aurora տիզերակայանը, որրը մշակել է Orion Span ընկերությունը, մինչև շահագործման հանձնվելն արժանացել է աշխարհի ամենաթանկ հյուրանոցի կոչմանը։ Տիեզերական «շքեղ հյուրանոցում» կեցությունն՝ իր բոլոր հարմարություններով, 9․5 մլն դոլար կարժենա։

Նախագծի նպատակն է գումար վաստակել ամենափոքրաթիվ, սակայն ամենահարուստ հաճախորդների միջոցով, որոնք նոր զգացողություններ են փնտրում։
Տիեզերակայան 12-օրյա այցը կներառի էքսկուրսիան և մի քանի գիտական մեթոդների ցուցադրություն, իսկ տիեզերական հյուրանոց մեկնելուց առաջ կենվորները պետք է եռմասյա դասընթաց անցնեն Հյուսթոնում։









































