Հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Արնոն Միլչենը հաստաստել է երկար տարիներ շարունակ շրջանառվող այն լուրերը, թե ինքը զբաղվել է հօգուտ Իսրայելի լրտեսությամբ՝ հայտնում է The Telegraph-ը:
Իսրայելական հեռուստաալիքին տված հարցազրույցում «Մի անգամ Ամերիկայում», «Սիրունիկը» , «Մարտական ակումբ» ֆիլմերի պրոդյուսերը պատմել է ընդհատակյա գործարքների մասին, մասնավորապես՝ միջուկային ռումբերի աշխատանքի համար տեխնոլոգիաներ հայթայթելու գործին իր մասնակցության մասին:
Թերթի տվյալով՝ անգամ այն բանից հետո, երբ Միլչենը ճանաչում ստացավ Հոլիվուդում, նա շարունակեց իր համագործակցությունը Իսրայելի ղեկավարության հետ:
Պրոդյուսերի խոսքով՝ իր գաղտնի գործերին առնչություն են ունեցել նաև հոլիվուդյան մյուս հայտնի աստղերը:
«Ես դա արել եմ իմ երկրի համար, ու ես հպարտանում եմ դրանով»,- պարբերասկանը մեջբերում է Միլչենի խոսքերը:
68-ամյա Արնոն հիմել է New Regency կինոընկերությունը ու արտադրել ավելի քան 120 ֆիլմ:








































