Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր են ժամանում նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության մասնակիցները, հյուրերը:
Համալիր են ժամանում հյուրեր թե Հայաստանից, թե արտերկրից: Ներկա են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ Հայաստանից և այլ երկրներից, սփյուռքահայեր, հասարակական, քաղաքական գործիչներ և այլք:
Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Նույն օրը կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները կստանձնի Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Նա ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի Ազգային ժողովի հատուկ նիստում կայանալիք երդման հանդիսավոր արարողությամբ, որը տեղի կունենա ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: