Հյուսիսային Կորեան հայտնել է ԱՄՆ-ին, որ պատրաստ է քննարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ապամիջուկայնացման խնդիրը Կիմ Չեն Ընը պատրաստ է քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
Ապրիլի 7-ին հայտնի է դարձել, որ Վաշինգտոնը և Փհենյանը ղեկավարների հանդիպման վերաբերյալ գաղտնի բանակցություններ են վարում։ Դրանք ղեկավարում է ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոն, որն առաջադրվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Նշվում է, որ հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներն արդեն հանդիպել են երրորդ երկրում։











































