Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեկնարկել է նախաձեռնած «Իմ Քայլը» արշավի 9-րդ օրը:
Նրանց են մացել նաև «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նրանք այս պահին փակել են Երևան-Սևան մայրուղին և բարձրախոսով վանկարկում են «Քայլ արա, մերժիր Սերժին»: Նախաձեռնության անդամները գտնվում են Գեղարքունիքի մարզում, Ծովագյուղ համայնքի մոտակայքում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պայքարն ուղղված չէ ծովագյուղցիների կամ որևէ այլ քաղաքացու դեմ։









































