Քլունի ամուսինները հաճախ չէ, որ ուրախացնում են իրենց երկրպագուներին միասին երևալով։ Բայց վերջին օրերի ընթացքում, Նյու Յորքում, նրանք արդեն երկու անգամ հայտնվել են պապարացիների ֆոտոխցիկների ուշադրության տակ։

Հանդիպման շտապող Քլունիները անբասիր տեսք են ունեցել։ Վառ դեղին վերարկուով Ամալը գարնանային թարմ տեսք ուներ, Ջորջի ընտրությունը դասականի վրա էր կանգ առել. մոխրա–երկնագույն կոստյում՝ սև սվիտերի համադրությամբ։ Երկուսն էլ բարձր տրամադրություն են ունեցել, բայց լուսանկարիչներից ամեն դեպքում փորձել են խույս տալ։ Սիրալիր շնորհակալություն հայտնելով ուշադրութան համար՝ նրանք շտապել են հեռանալ և չեն նկարվել։ Չէ որ դրա համար գոյություն ունեն պաշտոնական միջոցառումներ, իսկ ժամադրությունը միայն երկուսի համար է, և անձնական կյանքի նման պահերը նույնիսկ հայտնիներն են ուզում առանձին վայելել։










































