Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Թուրքիան հեռահար նպատակ ունի. Էրդողանը կարող է հանրաքվեի միջոցով բռնակցել Սիրիայի հյուսիսային շրջանները

Այս շաբաթ՝ ապրիլի 3-ին, Անկարայում տեղի ունեցավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Պուտինի և Էրդողանի հանդիպումը, որին հաջորդեց եռակողմ հանդիպումը՝ Էրդողան-Պուտին-Ռոհանի ձևաչափով: Օրակարգի գլխավոր հարցը մնում է սիրիական ճգնաժամը: Ըստ ստացված պաշտոնական տեղեկատվության՝ կողմերը պայմանավորվել են, որ Սիրիայի վերականգնումը և հակամարտության քաղաքական կարգավորման որոնումը հետայսու լինելու է այսպես կոչված «աստանյան եռյակի» ուշադրության կիզակետում: Միևնույն ժամանակ երեք երկրների նախագահները համատեղ հայտարարությամբ իրենց անսասան հավատարմությունը հայտնեցին Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Եթե Ռուսաստանի և Իրանի դեպքում այս պարտավորության ստանձնումն օրինաչափ և բնական է ընկալվում, ապա նույնը չենք կարող ասել Թուրքիայի պարագայում, որը Սիրիայի սահմաններից ներս ամիսներ ի վեր տարբեր անվանումների ներքո ռազմական գործողություն է իրականացնում իր բնորոշմամբ ահաբեկիչների, սակայն իրականում քրդերի դեմ՝միաժամանակ չհրաժարվելով Բաշար Ալ-Ասադին իշխանազրկելու պահանջից :

Ուշագրավ էր հատկապես Թուրքիային ուղղված Իրանի նախագահ Ռոհանիի պահանջը՝ սիրիական Աֆրինը հանձնել Սիրիայի օրինական իշխանություններին:

Պետք է փաստել, որ տարածաշրջանային տերությունների երկկողմ, եռակողմ և այլ ձևաչափերով հանդիպումները ոչ միայն չեն հարթում Սիրիայի հարցում առկա սուր անկյունները, հակասությունները, այլև ավելի են սրում դրանք։ Տարածաշրջանային շարունակվող գլոբալ վերափոխումների շուրջ մեր շարքը այսօր թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի հետ է։

Մեր զրուցակիցը, անդրադադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցին նշեց. «Այս այցը շատ կարևոր էր, և ինչպես Պուտինը որակեց՝ շատ հաջողված: Բացի Սիրիայից, բնականաբար քննարկվել են նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների լայն շրջանակ»: Այն հարցին՝ արդյոք հայկական օրակարգը տեղ գտել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը, Գաբրիելյանն ասաց, որ անձամբ չի հանդիպել այդպիսի տեղեկատվության: «Թեև, իհարկե, չեմ բացառում, որ հայկական օրակարգը ևս քննարկված կլինի՝ հատկապես հաշվի առնելով անցյալի փորձը, երբ Էրդողանը հայտարարում էր, որ նման հարց քննարկվել է, իսկ ռուսական կողմը հերքում էր»,-հավելեց նա:

Խոսելով Սիրիայում պաշտոնական Անկարայի իրական մտադրությունների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ չնայած Թուրքիան Ռուսաստանի և Իրանի հետ հայտարարում է, որ կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, սակայն այլ հեռահար նպատակ ունի. Թուրքիան, բնականաբար առաջին հերթին Ռուսաստանի օգնությամբ, թույլտվությամբ, համաձայնությամբ, իր ռազմական ներկայությունը հաստատեց Սիրիայի հյուսիսում և չի պատրաստվում սահմանափակվել դրանով. բացի այդ Էրդողանը սկսել է այդ շրջանները վերաբնակեցնել իր երկրում ապաստան գտած սիրիացի փախստականներով, որոնք լոյալ և բարյացակամ տրամադրվածություն ունեն իր հանդեպ՝ այսպիսով փոխելով տարածաշրջանի ժողովրդագրական քարտեզը: «Չեմ բացառի, եթե մի օր Թուրքիան որոշի այդ անձանց ձեռքերով, այդ նույն փախստականների ձեռքերով այսպես կոչված հանրաքվե անցկացնել, որոնք կարող են կողմ քվեարկել Սիրիայի կազմից անջատվելուն և Թուրքիային միանալուն»,-ընդգծեց Գաբրիելյանը:

Նա նաև նշեց, որ ռուս-թուրքական մերձեցումը անհանգստացնում է նաև Իրանին, բայց միևնույն ժամանակ պաշտոնական Թեհրանին ձեռնտու էր Թուրքիայի գործողությունները Աֆրինում, քանի որ քրդերի հաջողությունները լուրջ անհանգստացնում էին նաև իրանական կողմին: «Մյուս կողմից բարդ է ասել, որն է Իրանի համար չարյաց փոքրագույնը՝ Թուրքիայի ռազմական ներկայությունը Աֆրինում, թե Սիրիայի քրդերի, որոնց թիկունքում կանգնած է Միացյալ Նահանգները»,-հավելեց Գաբրիելյանը:

Գաբրիելյանը նաև ասաց, որ ներկա փուլում Թուրքիան Իրանին անհրաժեշտ է Ադրբեջանի որոշակի նկրտումները զսպելու համար, որը վերջին շրջանում բավականին մերձեցել է Իսրայելի, անգամ Սաուդիան Արաբիայի հետ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում