Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հանձնվել է ոստիկանությանը՝ տեղեկացնում է iz.ru-ն:
Նա մեղադրյալ էր ճանաչվել կոռուպցիայի վերաբերյալ գործով և դատապարտվել է 12 տարի և մեկ ամիս ազատազրկման:
Փետրվարի 4-ին Բրազիլիայի Դաշնային բարձրագույն դատարանը նախկին նախագահին ձերբակալելու թույլտվություն է տվել: Որոշման համաձայն՝ Դա Սիլվան պետք է ինքնակամ հանձնվեր ոստիկանությանը մինչև ապրիլի 6-ը՝ 23:00-ն: Նշանակված ժամանակահատվածում նախկին նախագահը ներկայացել է ոստիկանություն:









































