Իտալական Dolce & Gabbana նորաձևության տան հիմնադիրներ և դիզայներներ Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբանան հայտարարել են, որ չեն պատրաստվում վաճառել իրենց ապրանքանիշը, հաղորդում է The Fashion Law-ն։

Դոլչեն և Գաբանան նաև չեն մտածում, թե իրենց մահվանից հետո ով է ժառանգելու իրենց ընկերությունը։
«Կմահանանք այն ժամանակ, երբ կմանահանք։ Մենք չենք ցանկանում, որպեսզի Dolce & Gabbana ապրանքանիշի անվան տակ ճապոնացի դիզայներ աշխատի»,-ասել է Ստեֆանո Գաբանան։

Ստեֆանո Գաբանան հաճախ է հրապարակային հայտարարություններ անում, որոնք մեծ ռեզոնանս են ստանում։ Այսպես, 2017-ի նոյեմբերին նա հայտարարել է, որ սեռական ոտնձգությունը հանցագործություն չէ։









































