«Ապրիլյան պատերազմի համար իսկական պատասխանատվությունը կառաջանա իշխանափոխության հետևանքով, եթե իշխանափոխություն չի կատարվում, ով պետք է պատժի սխալ թույլ տվածին, հանցագործներին, ովքեր որ դարձան 800 հեկտարի կորստի, զոհերի պատճառը, այս ամենը պիտի քննվի, բայց չեն կարող քննել նրանք, ովքեր հենց իրենք են սխալը թույլ տվել»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ պատասխանատվությունը մի հոգու վրա չպիտի գցել, և սխալ է սլաքները միայն դեպի Սեյրան Օհանյանն ուղղելը։
ԳԽ պատգամավորի խոսքերով՝ հակառակորդի տիրապետության տակ հայտնված 800 հեկտարը հետ բերելու խնդիր կա, և նրանք, ովքեր, պատերազմից 2 տարի անցել է, պնդում են, թե ռազմավարական նշանակություն չունեցող Լելե Թեփե ենք կորցրել, առաջին հերթին պիտի պատասխանատվության ենթարկվեն։
«Դա փաստաբանի և մեղադրյալի, ամբաստանյալի կարծիք է, ովքեր, որ դա ասում են, հենց իրենք իրենց հայտարարում են ամբաստանյալ, ով որ ասում է՝ դա կարևոր չէ, արդեն ամբաստանյալ է, հանցանքի մասին խոստովանություն են անում»,- ընդգծեց Ազատ Արշակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։









































